Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
21
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Անկախության 17-րդ տարեդարձի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի առթիվ: Այսօր մեր գլխավոր պետական տոնն է: 17 տարի առաջ մեր հավաքական կամքի արտահայտության շնորհիվ հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների երազանքը դարձավ անշրջելի իրողություն: Հայոց անկախ պետության վերաստեղծումը պատմության հրամայականն էր: Մեր ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախության կորստի հետ: Եվ չէր կարող հաշտվել այն ազգը, ում պատմիչներն ու գրողները անազատությունն ու օտարի իշխանությունը դեռ դարեր առաջ անվանել են անօրեն:...
03
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ժամանակ
Դեսպանների տարեկան հավաքները լավ հնարավորություն են համադրելու արտաքին քաղաքականության բնագավառում մեր անելիքները եւ խոսելու արագ փոփոխվող աշխարհում մեր առաջիկա խնդիրների մասին: Այս հավաքները հնարավորություն են տալիս ոչ միայն Ձեր առջեւ խնդիրներ դնելու եւ ուղղորդելու դիվանագիտական ծառայության գործունեությունը, այլ նաեւ` միմյանց հետ կարծիքներ փոխանակելու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, համատեղ ծրագրավորելու անելիքները: Անհրաժեշտ եմ համարում խոսքս սկսել տարածաշրջանում...
26
08, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀ Օլիմպիական հավաքականի պատվին կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ
Բարի երեկո, սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր յուրաքանչյուրիս այստեղ է բերել մեր հավաքական նվաճման զգացումը: Ես էլ ձեզ նման Հանրապետության հրապարակ եմ եկել ողջունելու ու շնորհավորելու մեր օլիմպիականներին։ Եվ ուզում եմ բոլորիս անունից շնորհակալական խոսք ուղղել այսօրվա մեր հերոսներին: Սիրելի՛ օլիմպիականներ, Ընդամենը օրեր առաջ դուք մեր երկրի ու ժողովրդի խորհրդանշական դեսպաններն էիք սպորտի համամոլորակային ստուգատեսում։ Այնտեղ դուք պատվով կատարեցիք ձեր առաքելությունը՝ վաստակելով օլիմպիական վեց...
29
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցական համալիրի 650-ամյակին նվիրված արարողությանը
Ես ուրախ եմ ձեզ հետ միասին ներկա գտնվելու հայկական Սուրբ Խաչ հինավուրց համալիրի հիմնադրման 650-րդ տարեդարձին նվիրված արարողությանը: Այս նշանակալից իրադարձությունը միավորել Է մեզ բոլորիս: Ղրիմի թերակղզին միշտ եղել եւ մնում Է տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների, տարբեր դավանաքների հետեւորդների բնակության վայր: Խորհրդանշական Է, որ այս հոբելյանը եւ վերականգնված տաճարի օծումը համընկել են նշանակալի եւ հանդիսավոր տարեթվի՝ Ռուսիայի մկրտության 1020-ամյակի հետ: Հայաստանյաց Առաքելական...
14
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին եւ բոլոր հայորդիներին
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին եւ բոլոր հայորդիներին Ջերմուկ, «Բազե» համահայկական երիտասարդական հավաք Սիրելի՛ երիտասարդներ, Ջերմորեն ողջունում եմ ձեզ գեղատեսիլ Ջերմուկում: «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կարծես աշխարհասփյուռ մեր ժողովրդի մանրակերտը լինի: «Աշխարհի ամենատարբեր ծայրերից Հայաստանում եւ հանուն հայոց իղձերի»` այսպիսին եմ ես պատկերացնում «Բազե»-ի յուրօրինակ խորագիրը: Այս հավաքները նաեւ պատգամ ունեն. դա մեր ազգային միասնության ու հանուն Հայաստանի...
12
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը պաշտոնավարության հարյուր օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում իմ գործունեության հարյուր օրը: Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ անգամ նախանշելու մեր պետության զարգացման առաջնայնությունների օրակարգը։ Անցած հարյուր օրվա ընթացքում իմ գործունեության նպատակն է եղել անդրադառնալ մեր հարյուր հազարավոր հայրենակիցների սպասելիքներին, հույսերին ու պահանջներին, հիմքեր ստեղծել այն փոփոխությունների շարունակության համար, որոնք մեր...
1
2
3
4
5
6
7
8
9
...
77
78