Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
09
05, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։ 79 տարի առաջ այս օրը նշանավորվեց ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում առաջադեմ մարդկության հաղթանակով։ Հայ ժողովուրդն այդ հաղթանակում ունեցավ իր մեծ ավանդը և տվեց ծանր կորուստներ։ Մայիսի 9-ի խորհուրդը սակայն, միայն ռազմական հաղթանակով չէ, որ սահմանափակվում է, այդ հաղթանակը նախ և առաջ ազատության, խաղաղության և ապագայում էլ անարդար պատերազմները կանխարգելելու բովանդակություն ունի։ Թանկագին...
01
05, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա կապակցությամբ: Մեր պետականությունն անցած ավելի քան երեք տասնամյակի ընթացքում դիմագրավել է բազմաթիվ փորձությունների և մարտահրավերների՝ պատերազմների, տնտեսական ճգնաժամերի, հասարակական-քաղաքական կյանքում շրջադարձային փոփոխությունների: Այդ դիմակայությունը, թեկուզ և լարված ճիգով, ցույց է տալիս, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական ու անձնվեր աշխատանքի ու պատասխանատվության միջոցով: Արժանավայել...
29
03, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորանքը Սուրբ Զատիկի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ: Սուրբ Զատիկը մեր ժողովրդի ամենասիրելի ու ընտանեկան տոներից մեկն է, որը խորհրդանշում է բարու և ճշմարտության, միաբանություն ու վերածննդի հաղթանակը: Այս նվիրական տոնի առթիվ սրտանց մաղթում եմ մեր երկրին ու հայրենակիցներին բարօրություն ու բարգավաճում, անսպառ հավատ ու հոգևոր արիություն: Թող հարության լույսը ճառագի բոլորիս ընտանիքներում և աշխարհասփյուռ հայությանը զորություն ու կամք...
08
03, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
Սիրելի կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ: Մենք առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ ենք նշում այս տոնը, ինչը վկայությունն է մեր հանրության, ընտանիքի ու անձնական կյանքում ձեր անգերագնահատելի տեղի ու դերի։ Կանանց միջազգային օրը պատեհ առիթ է, որպեսզի մենք, որպես որդիներ, ամուսիններ և հայրեր, վերահաստատենք հավասար իրավունքների ու հնարավորությունների միջավայր կերտելու մեր կամքը։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք այս նպատակին հասնելու համար և այդ...
28
01, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը բանակի կազմավորման օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի գեներալներ, սպաներ և զինվորներ, զինծառայողներ և պահեստազորայիններ, 1992 թվականի հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորումն անկախության և ինքնիշխանության համար պայքարում մեր ժողովրդի նվիրական իղձերի բյուրեղացումն էր, որն ապացուցում էր Հայաստանի Հանրապետության լինելիության իրավունքը: Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Զինված ուժերն անցել են կայացման դժվարին ուղի՝ մեր պետականության կերտման հետ համաքայլ: Այս ճանապարհին բանակը հաղթահարել է...
05
01, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Սուրբ ծննդյան տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ։ Սուրբ ծնունդը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որի խորհուրդը նաև բարու, լույսի ու խաղաղության հաղթանակն է։ Աստվածահայտնության լույսը թող ճառագի բոլորիս օջախներում ու սրտերում և ամրապնդի մեր հույսն ու հավատը երջանիկ ապագայի ու պայծառ գալիքի նկատմամբ։ Մաղթում եմ բոլորիս ընտանեկան ջերմություն, առողջություն և մեր երկրին խաղաղություն։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ Մեզ և ձեզ մեծ ավետիս։...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
78