Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Հանրապետության նախագահի ելույթները, ուղերձները և հայտարարությունները
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
31
12, 2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Ավարտին է մոտենում մեր պետության ու ժողովրդի համար ծանր կորուստներով, դժվարին փորձություններով, հաջողություններով ու ինքնիշխանության համար պայքարով լի 2023 թվականը: Հեռացող տարում բազմաթիվ էին մեր երկրի համար ուժերի գերլարման ու մարտահրավերներին դիմակայելու դրվագները, որոնք նաև բազում մտորումների ու արժևորումների տեղիք են տալիս: Արցախահայության բռնի տեղահանումն իր հազարամյա հայրենիքից, Հայաստանի...
07
12, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ողբերգական օրերից մեկն է, երբ բնական աղետի զոհ դարձան հազարավոր մեր հայրենակիցներ, հարյուրհազարները մնացին անօթևան, երկրի տնտեսությունը հսկայական վնասներ կրեց: Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր: Սակայն մեր ժողովուրդը, ուժերի լարումով ու ջանքով, կարողացավ քայլ առ քայլ հաղթահարել բնական աղտի հետևանքները:...
29
11, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ
Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ: 1956 թվականի նոյեմբերի 29-ին հանրային հեռուստատեսության եթերի մեկնարկը շրջադարձային իրադարձություն էր հայ հասարակության կյանքում ժամանակակից աշխարհի փոփոխություններին համընթաց քայլելու համար: Հեռուստատեսությունն ամբողջ աշխարհում նորանոր հորիզոններ էր բացում արվեստի բոլոր ուղղությունների, լրագրության, քաղաքականության և հասարակությունների զարգացման նորահայտ...
21
09, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձի կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեով մեր քաղաքացիները որոշում կայացրեցին, որ «Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ և ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Անկախության հանրաքվեի դրված այս հարցի մեջ իսկ արտացոլված էր այն վերջնական նպատակը, որին պիտի հասներ մեր երկիրը՝ լինել անկախ, ժողովրդավար, ինքնիշխան: Հայաստանի...
02
09, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, 32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը։ Այս որոշումը միտված էր Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի կյանքի կոչմանը ու նաև պարտադրված էր ադրբեջանական իշխանությունների վարած ագրեսիվ ու հակահայկական քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության առջև ծառացած գոյաբանական սպառնալիքով։ Այս...
01
09, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Կրթությունն ու գիտելիքն այն մնայուն արժեքներն ու հենասյուներն են, որոնք երաշխավորում են ազատ ու ստեղծագործ մարդու, քաղաքացու ձևավորումը, որոնց վրա էլ կերտվում են անկախ, հզոր ու կայացած պետականությունները, որովհետև հենց ազատ մտածող, արարող մարդն է հասարակության ու պետության ամրության հիմքը: Այսօր հազարավոր երեխաներ առաջին անգամ ոտք են դնում մանկապարտեզ ու...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
...
78