06
06, 2018

Նախագահը ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի14-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկին Նունե Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը այսօր ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին:

Մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվում Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Գալա համերգին մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ հանդես է եկել տարիներ առաջ այս մրցույթի առաջին մրցանակակիր դարձած, այսօր արդեն անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:
 

← Վերադառնալ