Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
30
10, 2020
Ահաբեկչությունն, արմատականությունն ու մոլեռանդությունը սահման չունեն և լուրջ սպառնալիք են մեր հասարակությունների համար. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Նիցցայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Խորապես ցնցված եմ այս բարբարոս արարքից, որը հարվածեց Նիցցայի սրտին՝ Աստվածամոր տաճարին: Հայաստանը խստորեն դատապարտում է ատելության և անհանդուրժողականության այդ արարքը: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Ձեզ և Ֆրանսիայի ժողովրդին: Այս ողբերգական պահին մենք մտքով...
18
10, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է լուսանկարիչ Վահան Քոչարի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի լուսանկարիչ Վահան Քոչարի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով իմացա Վահան Քոչարի վաղաժամ մահվան մասին: Մեր ժողովուրդը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին: Նա իր հոր՝ մեծատաղանդ լուսանկարիչ, արվեստագետ Անդրանիկ Քոչարի արժանի ժառանգն էր և նրա գործի շարունակողը, հայ լուսանկարչության պատմության հիանալի գիտակ եւ տարածող: Վահան Քոչարը ուրույն հետք է թողել հայ գրահրատարակչության եւ մամուլի բնագավառում: Ափսոս, որ...
31
08, 2020
Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հնդկաստանի նախկին նախագահ Պրանաբ Մուքերջիի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանի նախկին նախագահ Պրանաբ Մուքերջիի մահվան կապակցությամբ։ Նախագահ Սարգսյանը Հայաստանի ժողովրդի և իր անունից վշտակցություն ու զորակցություն է հայտնել նախագահ Ռամ Նաթ Քովինդին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին, իսկ հանգուցյալի մերձավորներին՝ տոկունություն և ոգու արիություն մաղթել։
24
08, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Շատիլի գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Նախագահ Սարգսյանն իր անկեղծ վշտակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
16
08, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ եղբոր մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ եղբոր՝ Ռոբերտ Թրամփի մահվան կապակցությամբ: «Խորին ցավ ապրեցի` ստանալով Ձեր սիրելի եղբոր մահվան լուրը: Ընդունեք իմ անկեղծ ցավակցությունները: Թող Տերը մխիթարություն պարգևի Ձեզ և Ձեր ընտանիքին դժվարին այս պահին»,-մասնավորապես ասված է նախագահի հեռագրում:
10
08, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին: «Մեծ ցավով տեղեկացա Հնդկական «Էյր Ինդիա Էքսպրես» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռի Կերալա նահանգում կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ դարձավ: Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և մերձավորներին մաղթելով համբերություն և ոգու արիություն, իսկ...
1
...
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
...
87